ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը․ Հակոբ Ճաղարյան

ԱԱԾ-ում ներկայացրել եմ քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը․ Հակոբ Ճաղարյան

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացնելով ԱԱԾ-ում տեղի ունեցած հանդիպման մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջինս հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

«Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստություն և անառողջ աժիոտաժի իմաստը:

Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:

Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրինական հիմքերը:

Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնց առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար այդ ավիացիայի ռազմավարական կարևորությունը:

Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»:

  • Կիսվել: