Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Արտաշ Ս.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Նուբարաշեն 9-րդ փողոցում ավտոմեքենան վարելիս ունեցել է իքնանզգացողւթյան վատացում և բախվել ծառին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։



