ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր․ Ռոբերտ Քոչարյան

Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր․ Ռոբերտ Քոչարյան

Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր: Այս մասին ապրիլի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է իր աջակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ։ 

«Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը։ Մենք այս պատերազմն այսպես չպետք է պարտվեինք, ընդհանրապես, մենք այս պատերազմը չպետք է պարտվեինք»,-նշել է Քոչարյանը

Նրա խոսքով՝ պետությունը լիարժեք իր վրա չվերցրեց այդ պատերազմի կառավարումը;

«Պատերազմի 3-4-րդ օրը ես արդեն տեսնում էի, որ մենք լրջագույն պրոբլեմ ունենք։ Ոչ մի բանակ չի կարող մեկ շաբաթից ավել պատերազմել։ Սովորաբար նման պատերազմների դեպքում բանակը, ըստ հաշվարկների, դիմանում է 5-7 օր։ Այդ ընթացքում սկսում է բանակի համալրումը։ Ամենից մեծ պրոբլեմը հենց դա եղավ, որ առաջին մեծ հարվածը բանակն իր վրա ընդունեց, բայց շարունակելու համար պետք է ուրիշ պրոցեսներ կատարվեին՝ պետության աշխատանք, թիկունքի աշխատանք, բանակի համալրում, ընդհանուր մոբիլիզացիա, մոբ ռեսուրսի ճիշտ կառավարումը... Սա ուղղակի չեղավ»,-ասաց նա՝ հավելելով, որ հենց  դա է պատճառը, որ առաջին 4-5 օրերի ընթացքում մեր վիճակն այնքան էլ վատ չէր։

 

 

  • Կիսվել: