հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է լուրերն այն մասին, որ սյունեցիները, իբր, հարձակվել են իր վրա և քաշքշել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է լուրերն այն մասին, որ սյունեցիները, իբր, հարձակվել են իր վրա և քաշքշել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը առ այն, թե Սյունիք այցի ընթացքում սյունեցիները, իբր, հարձակվել են իր վրա, քաշքշել ի նշան իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի:

Այս առնչությամբ Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ամանորի գիշերը դիմավորեցի Խնձորեսկի զորամասում։ Հաջորդ առավոտվանից պտտվում եմ դիրքերով, գյուղերով, շփվում սահմանապահների ու գյուղացիների հետ։ Այսօր առավոտ մամուլից իմանում եմ, որ ինչ֊որ քաշքշոցի մեջ եմ հայտնվել ու նման բաներ։ Մի արեք, պարզապես մի արեք։ Ավելի լավ կլինի՝ գաք էստեղ ծանոթանաք իրավիճակին ու ճշգրիտ տեղեկություն փոխանցեք ձեր ընթերցողներին»։

  • Կիսվել: