հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Իմ քայլը» հակված է ամբողջական համամասնական համակարգի անցում կատարելուն և արտահերթի գնալուն ամբողջական համամասնական համակարգ ենթադրող ընտրակարգով. Մակունց

«Իմ քայլը» հակված է ամբողջական համամասնական համակարգի անցում կատարելուն և արտահերթի գնալուն ամբողջական համամասնական համակարգ ենթադրող ընտրակարգով. Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը հակված է ամբողջական համամասնական համակարգի անցում կատարելուն, Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելուն և արտահերթի գնալուն ամբողջական համամասնական համակարգ ենթադրող ընտրակարգով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԻՔ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Միևնույն ժամանակ, նա ասաց, որ այս հարցի շուրջ ընթանում են քննարկումներ, վերջնական պատասխաններ այս պահին տալ չի կարող: Նա նաև դժվարացավ պատասխանել հարցին առ այն, ԸՕ-ում միայն ընտրակարգի վերաբերյալ փոփոխություններ կլինեն, թե նաև կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի և այլ հարցերի վերաբերյալ: «Միևնույն ժամանակ պետք է փոփոխությունները անել էնպես, որ ընտրությունների նախաշեմին դժվարություններ չստեղծեն ոչ դրանց մասնակիցների, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար»,- նշեց Մակունցը:

Նշենք սակայն, որ ըստ InfoPort.am-ի աղբյուրների «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնել են գնալ արտահերթ ընտրությունների իշխանության օրակարգով միայն ընտրությունները գործող ԸՕ-ով անցկացնելու դեպքում:

  • Կիսվել: