հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իմ մի շարք գործընկերներ ցանկանում են տեղափոխվել գործադիր. Թովմասյան

Իմ մի շարք գործընկերներ ցանկանում են տեղափոխվել գործադիր. Թովմասյան

Ես իմ մի քանի գործընկերների մասին ունեմ տեղեկություն, որ իրենք ավելի շատ ցանկություն ունեն տեղափոխվել գործադիր եւ այնտեղ շարունակել իրենց աշխատանքը։ Այս մասին

Այսօր ՔՊ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ ինքն իր մի քանի գործընկերների ասին տեղեկություններ ունի, որ նրանք ցանկանում են տեղափոխվել գործադիր՝ այնտեղ շարունակելու աշխատանքը:

Նա չբարձրաձայնեց, թե ում մասին է խոսքը՝ նշելով, որ իրենք թող անձամբ ասեն, սակայն հավելեց, որ Արմեն Փամբուխչյանը նրանց թվում է:

Իսկ հարցին, թե այդ պատգամավորներն ինչով են հիմնավորում իրենց մանդատները վայր դնելը,  Թովմասյանը պատասխանեց, որ այնտեղ իրենք կարող են կոնկրետ աշխատանքներ իրականացնել, իսկ խորհրդարանական աշխատանքը: ՛՛Հատկապես նրանք, ովքեր որ գործադիրում են աշխատել, հիմա մի քիչ դժվարանում են ադապտացվել օրենսդիր աշխատանքին։ Մենք ավելի շատ գործ անող ենք, քան խոսող, որովհետեւ սա քաղաքական ամբիոն է եւ ենթադրվում է ավելի շատ ելույթներ, հարցազրույցներ՛՛,-հավելեց պատգամավորը:

 

  • Կիսվել: