հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. ԵԱՀԿ գործող նախագահ

Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն. ԵԱՀԿ գործող նախագահ

Վերահաստատում եմ ԵԱՀԿ-ի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն: Սա իմ ամենակարևոր ուղերձներից մեկն էր: Մեր բանակցությունները կենտրոնացած էին տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանում և նրա հետ ԵԱՀԿ ներգրավվածության ընդլայնման տարբերակների ուսումնասիրման վրա: ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Իրական երկխոսությունը, Ռաուի գնահատմամբ, չափազանց կարևոր է փոխվստահության և ապաէսկալացիայի համար:

«Վճռական ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում, բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար: Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել, մասնավորապես, հրատապ հումանիտար հարցերում, ինչպես օրինակ՝ գերիների ազատումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական ու մշակութային վայրերի պաշտպանությունը»,- ասաց Ռաուն:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նրա հետ անվտանգության 3 հարթություններում նոր ծրագրեր մշակել:

  • Կիսվել: