երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարար

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վալենսիայում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհված և տուժած մարդկանց ընտանիքներին։ Այս մասին նա գրել է իր X միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի Վալենսիա քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել` քաղաքի բարձրահարկ շենքերում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով տուժել է 450 մարդ, առնվազն տասը մարդ զոհվել է, ևս 14 մարդ համարվում է անհետ կորած:
Պաշտոնապես հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն, տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, որոնք վկայակոչում են մի շարք փորձագետների կարծիքը, կրակը կարող էր արագ տարածվել շենքի երեսպատման դյուրավառ նյութերի պատճառով:

 

  • Կիսվել: