հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԳ փոխնախարարը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ

ԱԳ փոխնախարարը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ, որոնց թվում էին 22-ից 35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի 12 երկրից՝ ԱՄՆ, Հնդկաստան, ԱՄԷ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ղրղզստան:

Հանդիպման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային զարգացումների, հեռանկարների և մի շարք այլ հարցերի:

  • Կիսվել: