կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան

Իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան

Իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց: Այս  մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց, որ այդ հարցը լուծելու է իր անձնական կապերի շնորհիվ:   

Դիտարկմանը՝ եթե ձեր նպատակը իշխանության գալը չէ, ինչու ձեր հնարավորությունները չեք օգտագործում և չեք աջակցում իշխանությանն այդ հարցում, Վանեցյանը նշեց, որ չունի պետական լծակ, չունի իշխանության մեջ որևէ կարգավիճակ, որպեսզի լուծի խնդիրը:

Հարցին՝ եթե իշխանությունը պաշտոն առաջարկի իրեն գերիների վերադարձի հարցը լուծելու համար, կհամաձայնի՞, Վանեցյանն ասաց.

«Ես մեր երկրի համար պատրաստ եմ անել ամեն ինչ, բայց այսօր այդ վիճակը չի, որ միայնակ որոշումներ կայացնեմ: Ես ներգրավված եմ Հայրենիքի փրկության շարժման մեջ, և այսօր այս բազմությունը մեզնից չի պահանջում այս Կառավարության մաս կազմել: Մեզնից կա պահանջ՝ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն»:

  • Կիսվել: