ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իմ գլխավոր նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է․ Լուի Բոնո

Իմ գլխավոր նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է․ Լուի Բոնո

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, Բաքվում լրագրողներին ասել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, հայտնում է Интерфакс-ը։
 
«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է գա կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից», - ասել է նա։
 
Նրա խոսքով, Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդական ձևաչափից։
 
«Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին էլ. Մյունխենի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարեցին, որ խաղաղություն են ուզում», - ընդգծել է նա։
 
Բոնոն վաղը կայցելի Հայաստան։
 
«Իմ այցի նպատակը կողմերի երկխոսությունը և նոր հանդիպումը խրախուսելն է», - ասել է նա։

  • Կիսվել: