շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իգոր Խովաևը կաշխատի որպես ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով. Զախարովա

Իգոր Խովաևը կաշխատի որպես ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով. Զախարովա

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցով:

՛՛Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով՛՛,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Խովաևի ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ՀՀ-ում և Ադրբեջանում կօժանդակեն Խովաևի ջանքերին:

 

  • Կիսվել: