Ի՞նչ է քննարկվել ԲՀԿ-ի այսօրվա նիստում
Այսօր տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հերթական նիստը, որը գլխավորել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և որևէ հրատապության ռեժիմ չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, նիստի ընթացքում տեղի է ունեցել աշխատանքային հարցերի քննարկում, ինչպես նաև անդրադարձ է եղել ԲՀԿ կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստին հաջորդած իրադարձություններին, հնչեցված գնահատականներին։
«Անդրադարձ է կատարվել նաև հրատապ նիստից հետո մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների փուլին, խոսվել է այն մասին, թե մինչև այս պահը ինչպիսի հանդիպումներ են տեղի ունեցել քաղաքական տարբեր կուսակցությունների, անհատների, մտավորականների ներկայացուցիչների հետ։ Ընդհանուր առմամբ այսպիսի օրակարգ է եղել»,- ասաց Իվետա Տոնոյանը։


