ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
ՀՅԴ-ն թիրախավորված է, ձերբակալել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ղեկավար կազմին. Սաղաթելյան

ՀՅԴ-ն թիրախավորված է, ձերբակալել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ղեկավար կազմին. Սաղաթելյան

Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ է հայտնվել, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ եւ այսօր առավոտյան խուզարկություններ են սկսել ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորի գրասենյակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մեր՝ Վայոց ձորի կառույցի ղեկավար անդամներից շուրջ 10 հոգի ձերբակալված են, ես կասեի՝ առեւանգված, որովհետեւ իրենց գտնվելու վայրը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում ճշտել, փաստաբանները չեն կարողանում մոտենալ: Իրենց շատ կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել` չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Այս պահին մեր պատգամավորները գտնվում են մարզում, փորձում ենք տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում փաստաբանների եւ պատգամավորների համար»:

Ըստ Սաղաթելյանի՝ ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, եւ իշխանությունը փորձում է կեղծ, շինծու գործերով ճնշում գործադրել, ինչը ՀՅԴ-ի վրա չի ազդելու:

 
 

  • Կիսվել: