հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հուսով ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն. Վրաստանի նախագահ

Հուսով ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն. Վրաստանի նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր արտասահմանյան առաջին այցը կատարում է Վրաստան, սա խոսում է մեր եիկրների սերտ հարաբերությունների մասին: Այս մասին Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ ՛՛Սա մեր երկու երկրների համար բավական բարդ ժամանակաշրջան է եղել, մեր հարաբերությունները միշտ եղել են բարիդրացիական և դա արտացոլվում է մեր բազմադարյա պատմությամբ, և դա կշարունակվի դարերով՛՛,-ասել է Զուրաբիշվիլին:

Մեր տարածաշրջանը, նրա խոսքով, կանգնած է նոր մարտահրավերների և նոր հնարավորությունների առջև։ Որպես ասածի օրինակ՝ նա նշել է նաև Ուկրաինայում պատերազմը։ Նախագահը նշել է, որ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին և իր համերաշխությունն է հայտնում ուկրաինացիներին։

՛՛Ռուսաստանի կողմից Վրաստանից բռնազավթված տարածքներում իրավիճակը մնում է ծանրագույն՛՛,-ասել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ անտեսվում է Վրաստանի ինքնիշխանությունը, իսկ մարդու իրավունքների կապտագույն խախտումներն էլ ավելի են ծանրանում։

Նա նաեւ հավելել է. ՛՛Մեր տարածաշրջանի ապագան միևնույն ժամանակ սերտորեն կախված է խաղաղ միջավայրից, և հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Ողջունում ենք ԵՄ ներգրավվածությունն այս հարցում: Գիտենք, որ այս բանակցությունների արդյունքներից է կախված այս տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը, և դրանից է կախված տնտեսական զարգացումը, բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են այս տարածաշրջանին, որոնք ստեղծում են ապագայի մեծ հեռանկարներ՛՛։

  • Կիսվել: