շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը. Պեսկով

Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը. Պեսկով

Այժմ մեզ համար բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, և, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով ԱՊՀ երկրների հետ ՌԴ-ի հարաբերությունների մասին: 

՛՛Այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է տալիս Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։ Սակայն Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել: Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այդ բարդ շրջանը հաջողությամբ կանցնենք՛՛,-հույս է հայտնել Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ ԱՊՀ երկրները ՌԴ-ի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունն են, գրեթե բոլորի հետ իրենք ունեն շատ առաջադեմ երկկողմ հարաբերություններ:

՛՛Ցավոք, դա չի վերաբերում Վրաստանին և Մոլդովային։ Իսկ եթե խոսենք մնացածի մասին, ապա մենք բացարձակ հարգանքով ենք վերաբերվում նրանց ինքնիշխանությանը։ Եվ միաժամանակ հիշում ենք մեր ընդհանուր պատմությունը, մեր տնտեսական փոխկախվածությունը, որը ձևավորվել է ԽՍՀՄ տարիներին։ Այո, այժմ այդ երկրներն ունեն զարգացման իրենց հետագիծը, բայց ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին հավատարմությունը պահպանվում է։ Մենք ունենք ամենաառաջադեմ ինտեգրումը Բելառուսի հետ, որը մեր ամենամոտ գործընկերն ու դաշնակիցն է։ Մենք փաստացի ընդհանուր տնտեսական տարածք ունենք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Կան նաև համագործակցության այլ ձևաչափեր՝ կապված քաղաքականության, անվտանգության և այլնի հետ։ Ինտեգրման այս բոլոր տեսակները գործունակ են, դրանց ներուժը դեռ լիովին բացահայտված չէ ։ Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում, երբ խոսքը վերաբերում է այդքան սերտ փոխգործակցությանը, առանց խնդիրների չի կարող լինել։ Բայց հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողական կերպով հաղթահարել այս ամենը՛՛,-նշել է Պեսկովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: