երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուսանք, որ հարմար պահի կկարողանանք վերադարձնել մեր հայկական տարածքները․ Ջհանգիրյան

Հուսանք, որ հարմար պահի կկարողանանք վերադարձնել մեր հայկական տարածքները․ Ջհանգիրյան

Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս, որ ունեցել ենք Վազգեն Սարգսյանի նման ռազմական, քաղաքական գործիչ, որը 1141 թվականից հետո առաջին անգամ հայկական տարածքներ է կարողացել միավորել, բանակ ստեղծել ու ազատագրել: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

«Ես ուզում եմ, որ Վազգենի արած գործը նոր սերունդը, հին սերունդը, երիտասարդները կարողանան շարունակել: Կյանքում ոչ մի բան վերջնական չի, մենք էլ 30 տարի տիրապետում էինք այդ ազատագրված տարածքներին եւ մտածում էինք, որ այդպես էլ միշտ մնալու է: Կյանքը փոխվում է, միջազգային հարաբերությունները փոխվում են, հուսանք, որ կունենանք ուժեղ, կազմակերպված, ժամանակակից զենքով զինված բանակ՝ նոր մարտավարությամբ ու ռազմավարությամբ, եւ հարմար պահի կկարողանանք վերադարձնել մեր հայկական տարածքները»:

  • Կիսվել: