ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե անհրաժեշտություն լինի, Գագիկ Ջհանգիրյանը  որպես վկա կհարցաքննվի «Հոկտեմբերի 27»-ի գործով.Դավթյան

Եթե անհրաժեշտություն լինի, Գագիկ Ջհանգիրյանը որպես վկա կհարցաքննվի «Հոկտեմբերի 27»-ի գործով.Դավթյան

«Նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, իմ կողմից մանրամասն գործում առկա տվյալների և հակասությունների հարթման կամ պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին»,- հայտարարեց Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով, տեմպով աշխատանք է իրականացվում քրեական գործով բացահայտումներ իրականացնելու։

Նա նշեց, որ ժամանակով պայմանավորված բարդություններից չի դժգոհի, և  հետևողական է լինելու և կարծում է, որ դատախազության աշխատակիցների գիշեր-ցերեկ աշխատանքի շնորհիվ կհաջողվի հանրությանը նաև անհայտ մնացած և հանցակազմ պարունակող յուրաքանչյուրի գործողությունների վերջնական բացահայտումը։

 «Գագիկ Ջհանգիրյանը որևէ մասնակցություն չունի այդ քրեական գործով, բայց եթե անհրաժեշտություն լինի քրեական գործով որպես վկա հարցաքննելու Ջհանգիրյանին, անպայման այդ տեղեկատվությունը կփորձենք ստանալ»,- ասաց Գլխավոր դատախազը։

  • Կիսվել: