հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախադպրոցական տարիքի արցախցի երեխաներին որպես ամանորյա աջակցություն կտրամադրվի 20-հազարական դրամ

Նախադպրոցական տարիքի արցախցի երեխաներին որպես ամանորյա աջակցություն կտրամադրվի 20-հազարական դրամ

աշխատակիցների նախաձեռնությամբ մշակված նախագիծն այսօր հաստատվեց Կառավարության նիստում։

Ըստ այդմ, Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխա միանվագ 20,000 դրամ կստանա։

Միջոցառման համար անհրաժեշտ բյուջեն կկազմվի նախարարության աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգևավճարներից և աշխատավարձի հավելավճարներից։

Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ հաջորդ շաբաթվանից՝ և՛ Հայփոստի, և՛ Արցախփոստի բաժանմունքներից։

Միջոցառման շահառու երեխաների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը կտրամադրի Ոստիկանությունն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքային պարտականություններից զատ կարևորում է նաև սոցիալական ու հանրային պատասխանատվությունը։

  • Կիսվել: