ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունիսի 13-ին Երևանի և Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Հունիսի 13-ին Երևանի և Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 13-ին՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7, 8, 9, 10, 11, 13, 15, 17 փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Նորքի փողոցի (մասնակի), Ամառանոցային, Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների առանձնատների և բազմաբնակարան շենքերի, Դավիթ-Բեկ փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 75-ից մինչև թիվ 93 առանձնատների, Զ.Անդրանիկի փողոցի 1-ին փակուղու, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 95, 97, 99, 101, 101/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

  • Կիսվել: