երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հունգարիայի բուժհաստատություններն ու ամառային ճամբարները պատրաստ են ընդունել Լեռնային Ղարաբաղից երեխաներին. Սիյարտո

Հունգարիայի բուժհաստատություններն ու ամառային ճամբարները պատրաստ են ընդունել Լեռնային Ղարաբաղից երեխաներին. Սիյարտո

Հունգարիայի բժշկական հաստատություններն ու ամառային ճամբարները պատրաստ են ընդունել Լեռնային Ղարաբաղից երեխաներին։ Այս մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց այս երկրի արտգործնախարարության ղեկավար Պիտեր Սիյարտոն։

Հունգարիայի նախարարը հայտնել է, որ Բուդապեշտը 115 մլն ֆորինտ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից ընտանիքներին օգնելու համար։ Ավելի վաղ՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, Հունգարիան 100 հազար չափաբաժին պատվաստանյութ է նվիրաբերել հայկական կողմին։

«Հունգարիան կշարունակի անել ամեն ինչ հարաբերությունները զարգացնելու համար։ Որպես բարի կամքի դրսևորում, Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին օգնելու համար  ևս 40 միլիոն ֆորինտ կհատկացվի։ Հունգարիան պատրաստ է մասնակցել այդ անձանց բուժմանը։ Մեր բժշկական կենտրոններն ու մանկական ճամբարները պատրաստ են ընդունելու երեխաներին»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: