Ռուսաստանն արտաքսել է Հունգարիայի մի խումբ դիվանագետների. պատճառը հայտնի է
Ռուսաստանը Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մի խումբ աշխատակիցների հրահանգել է լքել երկիրը՝ որպես պատասխան Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:
Մասնավորապես նշվում է, որ գերատեսչություն է կանչվել Դաշնությունում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը: Հունգարական կողմին վճռական բողոք է ներկայացվել՝ կապված Հունգարիայի իշխանությունների՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին երկրի տարածքը մի շարք ռուս դիվանագիտական աշխատակիցների լքելու պահանջի հետ։
«Հունգարացի դիվանագետը տեղեկացված է, որ որպես պատասխան միջոց Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան, Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ երկշաբաթյա ժամկետում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Հունգարիան հայտարարել էր տասը ռուս դիվանագետի արտաքսման մասին։ Երկրի ԱԳՆ ղեկավար Անիտա Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որը դիվանագետների համար անընդունելի է՝ Վիեննայի կոնվենցիայի համաձայն:



