շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունաստանը կաջակցի Հայաստանին․ Կիրակոս Միցոտակիս

Հունաստանը կաջակցի Հայաստանին․ Կիրակոս Միցոտակիս

Իսպանիայի Գրանադա քաղաք կատարած այցի շրջանակներում Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլի հետ։ Հանդիպման ընթացքում Միցոտակիսը նշել է Հունաստանի համերաշխությունը Հայաստանի ու Վրաստանի հետ։

Հայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս զարգացումները, Միցոտակիսը նաև նշել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին նաև ԵՄ-ի շրջանակներում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին  պաշտոնական այցով հրավիրել է Աթենք։

Իսկ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Հունաստանի աջակցությունը Վրաստանին և Թբիլիսիի եվրոպական  հեռանկարը, ինչպես նաև երկկողմ երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։

  • Կիսվել: