ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հուլիսի 22-ից ջերմային ալիքն աստիճանաբար կնահանջի, ցերեկային ժամերին կունենաք մինչեւ 34-35 աստիճան տաքություն Սուրենյան

Հուլիսի 22-ից ջերմային ալիքն աստիճանաբար կնահանջի, ցերեկային ժամերին կունենաք մինչեւ 34-35 աստիճան տաքություն Սուրենյան

Մինչեւ հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երեւանում եւ Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռյային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության  եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Միակ փոփոխությունը կլինի այն, որ հատկապես օրվա առաջին կեսին մինչեւ կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա:

Հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սեւ ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Ըստ կանխատեսումների հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ճերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի եւ արդեն 23-24-ին ցերեկային ժամերին 38-40-ի փոխարեն կունենաք մինչեւ 34-35 աստիճան տաքություն: Տեղումներ հորիզոնում չեն երեւում, որովհետեւ ներխուժած օդը շատ չոր է»:

  • Կիսվել: