երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հռոմի ստատուտով Ռուսաստանի նախագահին ձերբակալելու մասին խոսք չկա. Եղիշե Կիրակոսյան

Հռոմի ստատուտով Ռուսաստանի նախագահին ձերբակալելու մասին խոսք չկա. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանեց, թե ինչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան։ Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով:

«Երկրորդ, այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»,- նշեց Կիրակոսյանը։

Նա չկարողացավ ասել, թե ինչու է ռուսական կողմն այդպես սուր արձագանքում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, նշելով, որ եթե նույնիսկ խնդիր կա, այդ հարցի շուրջ լուծումներ էլ կան. «Դա վերապահում չէ, խոսքը 96-րդ հոդվածի 2-րդ մասի հիմն վրա կնքվող համաձայնագրի մասին է, որը կարող է նախատեսել որոշակի կարգավորումներ, պարտավորություններ երկկողմ մակարդակով, որը  կարող է այդ մտահոգությունը կանգուցալուծել»,-ասաց նա, որ ռուսական կոմին առաջարկն ուղարկվել է ապրիլին եւ մինչ այժմ դեռ պատասխան չկա, սպասում են:

  • Կիսվել: