չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հռոմի Պապն իր տոնական ուղերձում անդրադարձել է Հայաստանին ու Ադրբեջանին

Հռոմի Պապն իր տոնական ուղերձում անդրադարձել է Հայաստանին ու Ադրբեջանին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իր ավանդական ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին՝ քաջալերով երկու երկրների միջև բանակցությունները։

«Ես այս պահին հետևում եմ Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ կապված դրամատիկ իրավիճակին: Ես կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ կոչը:

Կոչ եմ անում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել ու պահպանել տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա:

Հռոմի պապը նաև Ռուսաստանին ու Ուկրաինային է դիմել՝ կոչ անելով գերիներ փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսրայելցիներին ու պաղեստինցիներին էլ հորդորել է հրադադար հաստատել:

  • Կիսվել: