ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունում է Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոնը ողջունում է հումանիտար նպատակով հրադադարի պայմանավորվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հույս ունենալով, որ դա կհանգեցնի ավելի ամուր խաղաղությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանն ու Ադրբեջանը կնքել են հումանիտար նպատակով հրադադարի պայմանավորվածություն: Հուսով եմ, որ դա կհանգեցնի առավել ամուր խաղաղ համաձայնագրի կնքմանը՝ չնայած ներկայիս հրադադարի խոցելիությանը: Կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր տառապում են կորստից եւ քաղաքացիական շենքերի ու կրոնական պաշտամունքի օբյեկտների ավերման պատճառով»,-հայտարարել է հովվապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական պատարագի ժամանակ:

  • Կիսվել: