չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հռոմի կանոնադրության վավերացումը խիստ անհրաժեշտ է մեզ համար․ որևէ պատճառաբանություն ընդդեմ այս կանոնադրության վավերացման չի կարող հիմնավոր լինել․ Արմեն Խաչատրյան

Հռոմի կանոնադրության վավերացումը խիստ անհրաժեշտ է մեզ համար․ որևէ պատճառաբանություն ընդդեմ այս կանոնադրության վավերացման չի կարող հիմնավոր լինել․ Արմեն Խաչատրյան

Ներկայումս ապրում ենք մի իրավիճակում, որի  հետագա գնահատականները տրվելու են հաստատ միջազգային դատական ատյաններում։ Այս մասին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում Հռոմի ստատուտի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների բացակայությանը։

«Այսօր ունենք արցախահայության բռնի տեղահանում և այսօրվա իրավական բնութագրումների մեջ դա  հստակ ձևակերպվում է որպես ցեղասպանություն, էթնիկ զտումներ։ Հռոմի կանոնադրության վավերացումը խիստ անհրաժեշտ է մեզ համար։ Ինչու՞ այսօր մեր ընդդիմության գործընկերները մեր կողքին չեն, արդյո՞ք այսօր այս բռնի տեղահանումների,  էթնիկ զտումների, ցեսղասպնության կողքով նրանք կարող են անտարբեր անցնել և ներկա չգտնվել։  Որևէ պատճառաբանություն ընդդեմ այս կանոնադրության վավերացման չի կարող հիմնավոր լինել»,- նշեց Արմեն Խաչատրյանը և հավելեց, որ իրենք շատ երկար են մտածել այս մասին, փորձել են ինչ-որ պատճառաբանություն գտնել, մտածել են գուցե ժամանակավրեպ է և այլն։ «Ամենաշատը ժողովրդական լեզվով ասած՝ սա հայերին է պետք, սա մեզ է պետք», - ասաց նա։

  • Կիսվել: