երեքշաբթի, հունվար 19
19 / 1 / 2021
ՀՌՀ-ն բաշխել է մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները

ՀՌՀ-ն բաշխել է մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի ռեժիմով բաշխել են մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:

«Չեն դիմել միայն Արարատի մարզից և Վայոց ձորից, և մենք նոր մրցույթ ենք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին, իսկ մյուս մարզերի վերաբերյալ որոշումը կկայացվի երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 18-ից հետո»,- ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները բաշխվել են հետևայլ կերպ.

 

Արագածոտնի մարզ- «Պրոգրես մեդիա»- 619, «Դելտա TV»- 674

Արմավիրի մարզ- «ԱԼՏ հեռուստախմբագրություն» ՍՊԸ- 292, «Արամեա ՍՊԸ»- 435

Գեղարքունիքի մարզ- «Գեղամա մեդիահոլդինգ»- 622

Լոռու մարզ- «Ֆորտունա» ՍՊԸ- 673, «Անկյուն+3» ՍՊԸ- 482, «Լոռի TV» ՍՊԸ- 529

Կոտայք- «Կոտայք TV» ՍՊԸ- 498

Շիրակի մարզ- «Շանթ թիմ» ՍՊԸ- 492, «Ցայգ» ՍՊԸ- 559

Սյունիք- «Զանգեզուր հեռուստաընկերություն» ՍՊԸ- 573

Տավուշի մարզ- «Տավուշ մեդիա» ՍՊԸ- 502:

  • Կիսվել: