չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու փորձերն արժանի են կարեկցանքի. Կարապետյան

Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու փորձերն արժանի են կարեկցանքի. Կարապետյան

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել»,-այս մասին ՖԲ իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

 

Նա, մասնավորապես, գրել է. «Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից: Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի»:

                                                                                          

  • Կիսվել: