«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Գյումրիի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը պոկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից, Factor.am-ի հարցին ի պատասխան, հայտնում են, որ հոդվածը պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։
Այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։
«Կոմունալ ծառայության աշխատակիցները տառերն առավոտյան հայտնաբերել են աղբամանում։ Գրությունները պոկելու հետևանքով քարերի վրա մեծ անցքեր և վնասվածքներ են գոյացել։ Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ դասավորել և ամրացնել իրենց տեղերում»,- երեկ հայտնել էին Գյումրիի քաղաքապետարանից։
ՆԳՆ-ից չէին բացառել հնարավոր սադրանքի դրսևորումները։ «ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել էր ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։


