ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հրապարակ». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել

«Հրապարակ». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել, չնայած 2 տարի առաջ 5 համայնք միավորվել են Եղվարդին, ու համայնքապետի ընտրություն է կայացել, իսկ հաջորդ ընտրությունը 2022-ին է։

Համայնքի բնակիչներն ասում են, որ եկող տարի արտահերթ ընտրություններ են լինելու։ Թեկնածուն տեղացիների շրջանում առավել հայտնի է «Լեննականցի Վաղո» անվամբ։ Մինչ ընտրությունները Պետրոսյանը ծրագրում է փոխել համայնքի հիվանդանոցի, մարզադպրոցի տնօրեններին, որ ընտրությունների ժամանակ աշխատեն իր թեկնածուի օգտին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

  • Կիսվել: