հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրանտ Բագրատյանը մեղադրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ․ գործը դատարանում է․ Հետք

Հրանտ Բագրատյանը մեղադրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչեր անելու մեջ․ գործը դատարանում է․ Հետք

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը՝ հղում անելով «Դատալեքս» դատական, տեղեկատվական համակարգին։

Գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։

Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: