ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՔԾ քննիչ կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել Ա.Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի փաստը. Հովհաննիսյան

ՀՔԾ քննիչ կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել Ա.Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի փաստը. Հովհաննիսյան

Այն որ ՀՔԾ-ը իրավապահ մարմինների մեջ հակաիրավականության ու գրագիտության իսպառ բացակայության խորհրդանիշն է, գիտեինք, բայց այսօրվա գրածը անգամ իրենց համար խայտառակություն է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Թե բա՝ Ա.Սիմոնյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ է գտնվել հարվածելիս, որի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել։ Ինձ մի հարց է հետաքրքրում.

Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ ու փաստաբան կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել հոգեկան խիստ հուզմունքի փաստը։ Մասնավորապես ի՞նչ ֆիզիոլոգիական փոփոխություններ եւ առանձնահատկություններ են ի հայտ եկել քաղաքացի Սիմոնյանի մոտ»։

ՀՔԾ-ն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: 

  • Կիսվել: