չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՔԾ պետն անդրադարձել է Վանեցյանին որևէ գործում ներգրավելու վերաբերյալ հանձնարարական ստանալու մասին հարցին

ՀՔԾ պետն անդրադարձել է Վանեցյանին որևէ գործում ներգրավելու վերաբերյալ հանձնարարական ստանալու մասին հարցին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ հայտնի գործով Գագիկ Ծառուկյանին արդարացնող դատավորն իր հայրն է, ասաց, որ նորություններ կան, սակայն ինքն այս պահին չի ուզում բարրաձայնել դրանք, իսկ իրենց մամուլի ծառայությունը բարձրաձայնում է այնքան, որքան անհրաժեշտ են համարում:

Նա ասաց, որ լրագրողների՝ վերոնշյալ հարցն իր համար երկու կողմ ունի՝ քաղաքական և անձնական: «Ոչ քաղաքական հարցի, ոչ էլ անձնական հարցի չեմ պատասխանելու»,-հավելեց ՀՔԾ պետը:

Անդրադառնալով հարցին` արդյոք ինքը որևէ հանձնարարական ստացե՞լ է Արթուր Վանեցյանի հետ կապված, մասնավորապես վերջինիս որևէ գործում ներգրավելու մասով, Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկը չի կարող ՀՔԾ պետին նման հանձնարարական տալ:

  • Կիսվել: