երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը. Քոչարյան

Հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը. Քոչարյան

Ես հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը։ Այս մաաին իր աջակցիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանըը։

Նա ասել է, թե գիտակցում է, որ ընտրություններին հիմնական թիրախն ինքն է լինելու։

«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում, իրենք աջակցում են ու աջակցելու են այս բևեռի ձևավորմանը»,-ասել է Քոչարյանը։

Նա նշել է, թե շատերի մոտ կարծիք կա, որ իշխանությունը սկսել է քարոզչությունն, իսկ իրենք հետ են մնում։

«Հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ են գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները, եթե իշխանությունն այսօր, հազարավոր հարց ունենալով, զբաղված  է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ, այդպես չի լինելու», - ասել է ՀՀ երկորդ նախագահը։

Նա կոչ է արել իր աջակիցներին վստահել իրեն։

Քոչարյանի խոսքով՝ իրենք ուզում են պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա՞, թե՞ ուզում են արժանապատիվ խաղաղություն ու բարեկեցիկ կյանք։

«Այս երկու մոտեցումների մեջ է լինելու տարբերությունը, եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն», - ասել է Ռ. Քոչարյանը։

Նա ընդգծել է՝ անելիքները շատ են, իսկ տնտեսական վիճակի մասինչի ցանկանում շատ խոչը բաներ ասել՝ «բոլորին դեպրեսիայի մեջ չգցելու համար»։

«Այս իշխանությունն ուղղակի մահ է բերել, մահ է բերում ամեն քայլափոխի», - ասել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ պատասխանատվությունից փախնող իշխանությունն օր առաջ պետք է զրկվի այդ իշխանությունից։

  • Կիսվել: