ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ. նա գրություն է ուղարկել քաղաքապետին. «Հրապարակ»

Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ. նա գրություն է ուղարկել քաղաքապետին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առեւտրի դեմ պայքարը մինչեւ վերջ հասցնել։ Երեկ քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։

Պատգամավորը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դեռեւս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը կարող է դա ճանաչել գերակա շահ եւ փոխհատուցելով սեփականատիրոջը` ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները»:

 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ:

  • Կիսվել: