շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: