կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հովհաննես Շահինյանը «քյոռոնավիրուսի», անցած-գնացած օրերի ու մշուշոտ ապագայի մասին

Հովհաննես Շահինյանը «քյոռոնավիրուսի», անցած-գնացած օրերի ու մշուշոտ ապագայի մասին

Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն: Նշենք, որ նախորեին դատարանի որոշմամբ իր տանը կատարվել է խուզարկություն, սակայն, ըստ Շահինյանի ոչինչ չի առգրավվել։

Շահինյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը բնորոշեց որպես «քյոռոնավիրուս».

«Քյոռոնավիրուսները 1990-ականներին թալանեցին աղետի գոտին՝ մոտ 30 մլրդ դոլար, յուրացրեցին խնայբանկերում եղած գումարները, էներգետիկ ճգնաժամ ստեղծեցին, մի քանի տասնյակ հայտնի սպանություններ եղան՝ Գեղազնիկ ՄԻքայելյանի, Վիտյա Այվազյանի, Ղանդիլյանը, Յուզբաշյանի, Համբարձումյանի: 1990-ականներից «քյոռոնավիրուսները» հարձակվեցին հորս վրա, որը Երեւանի թիվ 5 շուկայի տնօրենն էր: «Քյոռոնավիրուս» Գամազյան և Բագոյան նախարարները, որոնք գլխավոր քյոռի ընկերներն էին, ինձ ուղարկեցին բանտ։ Դե հիմա նորից եկել են իշխանության եւ ինչ-որ գործ են քննում մեր թվարկության 2006-2007 թվականների: Դեկտեմբերին ինձ կանչեցին ԱԱԾ բացատրություն տալու, ես հրաժարվեցի գնալ։ Այն հոդվածը, որ դրել են՝ կաշառքի օժանդակություն նախատեսում է մինչեւ 15 տարի պատիժ, սակայն գործը 13 տարվա վաղեմության է։ Եթե երկու տարի պառկեի Անթալիայի ավազների վրա, գործի վաղեմության ժամկետը կանցներ, բայց ես հակված չեմ դրան, մասնակցելու եմ քննչական գործողություններին, եւ եթե կապացուցվի իմ մեղքը, ես կկրեմ պատիժը։ Գողը պետք է նստի բանտում»,- հավաստեց Շահինյանը:

Շահինյանը նաև հավաստեց, որ այս գործը որեւէ առնչություն չունի այն փաստի հետ, որ նա աջակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Քոչարյանը ինձ համար հերոս է, ում օրոք ազատագրել ենք Արցախը: Իսկ այսօր իմ հերոսը գտնվում է բանտում: Սա խայտառակություն է հայ ժողովրդի համար: Ես նաեւ ուզում եմ «քյոռոնավիրուս» Նիկոլից շնորհակալություն հայտնել, որովհետեւ նրա շնորհիվ այսօր հերքվում են «մարտի 1»-ի հետ կապված, գողացված միլիարդների հետ կապված, «հոկտեմբերի 27»-ի հետ կապված բոլոր զրպարտությունները»,- չզսպեց իրեն Շահինյանը:

Նա նաև մեղադրեց ներկայիս իշխանություններին գանձագողության մեջ։ «Նորից կլինեն փոփոխություններ, սարերի հետեւում չի, մենք գլխի վրա գնում ենք դեպի ձորը»,- գուժեց Շահինյանը:

Հովհաննես Շահինյանը նաեւ հավաստեց, որ 1992-ին անձամբ 10 տոննա ռազմամթերք նվիրել է Վազգեն Սարգսյանին.

«Շատ կենդանի վկաներ կան դրան։ Դրա դիմաց միայն խնդրեցի, որ ինձ էլ վերցնեն մահապարտների գունդ, սակայն սպարապետը ու մերժեց։ Այն ժամանակ մենք ՊՆ-ի պահեստում ունեցել ենք 23 հազար փամփուշտ»,- իր պատմությունը եզրափակեց Շահինյանը։

  • Կիսվել: