շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հորդորում եմ Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում գերիների ազատ արձակման հարցը. Ստանո

Հորդորում եմ Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում գերիների ազատ արձակման հարցը. Ստանո

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում գերիների ազատ արձակման հարցը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

Անդրադառնալով նախօրեին Քարվաճառում ականի վրա գրանցված պայթյունի դեպքին, որի հետևանքով զոհվել էին ադրբեջանցի լրագրողներ, նա նշել է.

«Ականների վրա քաղաքացիների մահվան դեպքերը պետք է կանխվեն: Պետք է փոխանակվի ականազերծման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Եվրամիությունն աջակցում է ականապատման արգելքին և հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին լուծել հրատապ հումանիտար հարցերը, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը»:

  • Կիսվել: