կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՕՊ ձեռքբերման պլան չենք փոխել, ТОР և ОСА ենք գնել, որը իսրայելական անօդաչու է խփել. Փաշինյան

ՀՕՊ ձեռքբերման պլան չենք փոխել, ТОР և ОСА ենք գնել, որը իսրայելական անօդաչու է խփել. Փաշինյան

Չի փոխվել, սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանը չի փոխվել, ես այդ մասին  նաև գրավոր տեղեկանք ունեմ, որ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին:

«ՍՌՏ պլանով եղել է TOR համակարգեր, որը մենք ձեռք ենք բերել, և բացի դա մենք ձեռք ենք բերել ОСА համակարգեր, որի շուրջ քննարկումներ են լինում, թե ինչքանով է այս համակարգը մարտունակ:

Ես ուզում եմ ասել որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, իսրայելական արտադրության անօդաչու սարք խոցվեց այդ ОСА համակարգով: Երբ որ դա խոցվեց, համաշխարհային սենսացիա էր, թե հայերը ինչպես են կարողացել խոցել անօդաչու թռչող սարք»,- ասել է նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, բացի նշվածից այլ ձեռքբերումներ ենք ունեցել:

«Նշվածների մեջ հնարավոր է չի եղել ձեռք բերել, ինչու, որովհետև դա մեր պլանն է, որ պետք է ձեռք բերենք, բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որ միշտ չի, որ մեր ձեռքբերման պլանի հետ համընկնում է: Մենք այսօր էլ ունենք իրավիճակ, որ նույնիսկ գումարը փոխանցել ենք, բայց մինչև հիմա չենք ստացել»,- ասել է վարչապետը:

  • Կիսվել: