չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վաղը կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ․ օրակարգում փոխքաղաքապետների ընտրության հարցն է

Վաղը կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ․ օրակարգում փոխքաղաքապետների ընտրության հարցն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։

Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։

Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

  • Կիսվել: