ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ.Ծառուկյան

Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ.Ծառուկյան

Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ  հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում իր ելությում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ասել էր.

«Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում։ Գիտե՞ք՝ այս չափորոշիչներն ինչի մասին են։ Այս չափորոշիչներն այն մասին են, որ ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Այսօր առավոտյան  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։  ԱԺ-ն էլ ձայների մեծամասնությամբ մերժել էր Արայիկի Հարությունյանի պաշտոնանկման հարցը վարչապետին ուղարկելու ԼՀԿ նախագիծը։

  • Կիսվել: