հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հիսուսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հաջորդ փուլ անցած հեղինակները ներկայացրել են իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով և նոր լույսի ներքո (Տեսանյութ)

Հիսուսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հաջորդ փուլ անցած հեղինակները ներկայացրել են իրենց աշխատանքները՝ նոր լուծումներով և նոր լույսի ներքո (Տեսանյութ)

Ինչպես հայտարարվել էր, ապրիլի 21-ին ներկայացվել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի հաջորդ փուլ անցած հեղինակների գործերը։

Մեգանախագծի լավագույն աշխատանքների հեղինակներին մեկ ամիս ժամանակ էր տրվել իրենց քանդակները կատարելագործելու կամ նորը կերտելու համար։

Հիսուսի արձանները ներկայացվում են նորովի՝ նոր լուծումներով ու նոր լույսի ներքո։

Գագիկ Ծառուկյանի ու մրցույթի մասնակիցների հերթական հանդիպումն է տեղի ունեցել։

«Անկախ նրանից, թե ով կհաղթի, ով չէ, շնորհակալ եմ քանդակագործներին սրտացավ և պատասխանատու մոտեցման համար», - ասել է Ծառուկյանը։

Պրոֆեսիոնալ քանդակագործներն ու նկարիչներն աշխատել են ամենայն բծախնդրությամբ՝ գիտակցելով, որ այն պետք է դառնա Հայաստանի նոր այցեքարտն ու միաբանի քրիստոնյաներին։

«Քանդակագործներն առաջարկել են նոր աշխատանքներ՝ էլ ավելի կատարելագործված, էլ ավելի մոտ մեր պահանջներին և ընդհանուր քրիոստոնեական գաղափարներին։ Անշուշտ, աշխատանքը շատ դժվար է լինելու, որովհետև ընտրությունը միշտ դժվար է», - ասել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամ Սաթենիկ Վարդանյանը։

Հանձնախմբի անդամ Գաբրիել Չեմբերջյանն էլ նշել է, որ այս անգամ ներկայացված արձանները շատ տարբեր են եղել նախկինում ներկայացված արձաններից։

«Շատ ավելի լավ գործեր կային», - ասել է Չեմբերջյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: