հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հինգ հազար հոգու անունից վարչապետի հրաժարական պահանջելը թույլ փաստարկ է. Արշակյան (տեսանյութ)

Հինգ հազար հոգու անունից վարչապետի հրաժարական պահանջելը թույլ փաստարկ է. Արշակյան (տեսանյութ)

Ընդդիմությունն իր պահանջները ձևակերպելիս ասում է, որ հրապարակում հավաքված ժողովրդի ասածն է ներկայացնում։ Հիշեցնեմ, որ իրենք գրեթե 200 հազար քվե են ստացել, միգուցե իրենց անունից խոսեին, ոչ թե 5 հազարի։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջին:

՛՛Համաձայնեք, որ 5 հազար հոգու անունից վարչապետի հրաժարական պահանջելը թույլ փաստարկ է՛՛,-նշեց նա:

Նշենք, որ այսօր, ըստ ԻՔՄ-ի, Ժամը 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ-ին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: