կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ժամը 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ-ին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ. ԻՔՄ

Ժամը 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ-ին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ մայիսի 4-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 15:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ինչին հաջորդեց շարժման մասնակիցների երթը դեպի Ազգային ժողով, ապա և Երևանի կենտրոնի այլ փողոցներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ։

Հարկ է նշել, որ երթի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի տակ գտնվելու պատճառով:

Բացի դրանից՝ մասնակիցների թվաքանակի ճշգրտության փոքր շեղում կարող է լինել ծառերի ու մարդկանց ստվերների պատճառով։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15539

  • Կիսվել: