շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անկախ հավաքի հետաձգման մասին հայտարարությունից՝ մարդիկ հավաքվել են Հանրապետության հրապարակում

Անկախ հավաքի հետաձգման մասին հայտարարությունից՝ մարդիկ հավաքվել են Հանրապետության հրապարակում

Թեեւ Ազգային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ այսօր երեկոյան ժամը 19-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է, սակայն այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքվել Հանրապետության հրապարակում:

Ի թիվս այլոց՝է այստեղ են նաեւ ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

Վերջինս նշեց, որ չի կարող տանը հանգիստ նստել. ՛՛Ես չեմ կարող տանը նստել, ես գալիս եմ այստեղ ցույց տալու, որ պայքարը չունի հանգստյան օրեր, ես դա չեմ հասկանում: Ես չեմ հասկանում, որ ինչ-որ օրեր կարելի է պայքարել, ինչ-որ օրեր՝ չպայքարել: Ես կարծում եմ՝ այստեղ միշտ պետք է լինի մարդ, որ իշխանությունը հանկարծ մեկ վայրկյան էլ չմտածի, որ այս երկրում բոլորը հանձնված վիճակում են, չմտածի, որ պայքարող հասարակություն գյություն չունի՛՛:

  • Կիսվել: