կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ. ԻՔՄ

17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր «Միասին» շարժման հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ:
 
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/18323
 
Հանրահավաքը՝ օդից՝ https://youtu.be/fcZj19Z24tc »,-ասված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: