երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավարն ահազանգում է՝ նախատեսվում է հակաեկեղեցական հավաք

Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավարն ահազանգում է՝ նախատեսվում է հակաեկեղեցական հավաք

Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է, որ նախատեսվում է հակաեկեղեցական հավաք:

«Որպես Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար, մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վաղարշապատ համայքնի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաեւ տեղադրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումը, որով ի գիտություն է ընդունվել  քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը:

Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն , որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն...»,- գրել է Խաչատրյանը:

  • Կիսվել: