շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմա ինձ բերման են ենթարկում․ ակցիաները շարունակվում են. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)

Հիմա ինձ բերման են ենթարկում․ ակցիաները շարունակվում են. Անդրանիկ Թեւանյան (վիդեո)

Հիմա ինձ բերման են ենթարկում, դրանից պետք չի մեծ բան սարքել, ակցիաները շարունակվում են: Այս մասին ոստիկանական մեքենայում «լայվում» ասաց «Մայր Հայաստան»  դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Ոստիկանները պահանջեցին անջատել հեռախոսը:

Նշենք, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը, Մոսկովյան փողոցը: Անդրանիկ Թեւանյանին բերման են ենթարկել  Բուզանդի փողոցից:

Ավելի վաղ էինք հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

  • Կիսվել: